Գերմանական Տրիր քաղաքը Հիտլերին վերջապես զրկել է պատվավոր կոչումից

Գերմանական Տրիր քաղաքը Հիտլերին վերջապես զրկել է պատվավոր կոչումից
Deutsche Welle գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Տրիր քաղաքի քաղաքային խորհուրդը որոշել է Ադոլֆ Հիտլերին զրկել պատվավոր քաղաքացու կոչումից։ Քաղաքագլուխ Կլաուս Յենսենի խոսքով՝ այդ որոշումը կարևոր է ռասիզմի և ազգայնամոլության դեմ պայքարի համատեքստում։ Տեղեկացնենք, որ նացիզմի օրոք գերմանական 4 հազար քաղաք Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչում է տվել։ Հիշեցնենք նաև, որ Տրիրը կոմունիզմի հիմնադիր Կարլ Մարքսի հայրենի քաղաքն է։



Tert.am