Սեմնեբին կայցելի Բաքու

Սեմնեբին կայցելի Բաքու
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբին սեպտեմբերի 5-7-ը կգտնվի Բաքվում, որպեսզի խորհրդակցություն անցկացնի Ադրբեջանի իշխանությունների հետ: Նա նաեւ հանդիպելու է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի համայնքի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ուշադրության կենտրոնում կլինեն Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի վերջին զարգացումները: