Հայտարարությունը` ավելի ուշ

Հայտարարությունը` ավելի ուշ
Աշխատանքային այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդիպել են Ադրբեջանի նախագահին եւ արտաքին գործերի նախարարին: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բաքվի այցն առաքելության միայն առաջին մասն է: "Այցի արդյունքների վերաբերյալ մենք ավելի ուշ համատեղ հայտարարությամբ հանդես կգանք",- նշել է Մինսկի խմբի համանախագահը: Ադրբեջանի մայրաքաղաքից համանախագահները կայցելեն կամ Երեւան, կամ Լեռային Ղարաբաղ: Իսկ տարածաշրջան հաջորդ այցը ծրագրված է սեպտեմբերի վերջից հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում: