ԲՈՀ-ը դեռեւս ղեկավար չունի

ԲՈՀ-ը դեռեւս ղեկավար չունի
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանին գահընկեց անելուց հետո այս հանձնաժողովը, որի իրավասությունների մեջ է մտնում գիտական կոչումներ շնորհելը, մնացել է առանց ղեկավարի: Կրթության եւ գիտության նախարարությունը ոչ մի կերպ չի կարողանում նոր նախագահ գտնել: Թեեւ արդեն բավականաչափ ժամանակ անցել է՝ ավելի քան մեկ ամիս,  սակայն դեռ մրցույթ էլ չի հայտարարվել: ԲՈՀ-ում շարունակում է ժամանակավորապես պաշտոնավարել նախագահի երկարամյա տեղակալ Լիլիթ Արզումանյանը:



Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է ղեկավարի նշանակումը, ասաց, որ դեռ նորություն չունեն, իսկ մրցույթ հայտարարելու առնչությամբ ավելացրեց. «Այսքան շուտ մրցույթ չի լինում, ավելի ուշ»: Որպես հավանական թեկնածու, այս ընթացքում մեկ անուն է շրջանառվել՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ղարաբաղցի Արտյուշա Ղուկասյանի, որը բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում եւ դեռ չի վերադարձել: