Թուրքիան դեռ ուզում է անդամակցել Եվրամիությանը

Թուրքիան դեռ  ուզում է անդամակցել Եվրամիությանը
Բրյուսելում կայացել է հրապարակային քննարկում՝ նվիրված Թուրքիայի արտաքին քաղաքականությանը եւ Եվրամիությանն անդամագրվելուն: Եվրամիությունում Թուրքիայի ներկայացուցիչ Սելիմ Քուներալպն իր խոսքում նշել է, որ Թուրքիան պահպանել է ԵՄ-ին անդամագրվելու իր պատրաստակամությունը, չնայած այդ գործընթացի ձգձգման պատճառով հասարակությունը հիասթափվել է Եվրամիությունից: Նշենք, որ Թուրքիան արդեն կես դար է, ինչ դիմել է Եվոպական Միությանը՝ լիիրավ անդամ դառնալու համար:



«Չկա մեկ այլ նման երկիր, որը հիսուն տարի շարունակ սպասեր Եվրամիության դռների առջեւ: Ես մինչ օրս մեր եվրոպացի ընկերներից պատասխան չեմ ստացել այս հարցի կապակցությամբ»,- պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում Թուրքիայի վարչապետը: Ֆրանսիայի նախագահի Թուրքիա այցելության ժամանակ քննարկվող գլխավոր հարցերից մեկը եւս լինելու է Եվրամիությանն անդամակցելու հարցը: Այցը նախատեսված է փետրվարի 25-ին: