Նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով են հանդես գալու

Նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով են հանդես գալու
Նախատեսվում էր, որ այսօր ԲՀԿ-ն ստորագրելու է կոալիցիոն նոր հուշագիրը: Որոշ տեղեկություններով՝ այդ արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը, ամենաուշը՝ շաբաթվա վերջին: Հավանաբար կհրավիրվի կոալիցիոն նիստ: Տեքստում մասնավորապես նշված է, որ միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում հարաբերակցությունը փոխելու հաշվին: Նաեւ, որ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով են հանդես գալու: Երեկ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պատգամավորներին ու նախարարներին է ներկայացրել հուշագիրն ու հայտարարել, որ ստորագրում են: