Իրանն առաջարկել է վերացնել միջուկային զենքի պաշարները

Իրանն առաջարկել է վերացնել միջուկային զենքի պաշարները
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երեկ հայտարարել է մինչեւ 2025 թվականն աշխարհում միջուկային զենքի բոլոր պաշարների վերացման անհրաժեշտության մասին։ «Միջուկային զենքն աշխարհի ամենաանմարդկային բանն է, դրա պահպանումն ու կիրառումը մեծ վտանգ են ներկայացնում մարդկության համար»,- հայտարարել է Ալի Աքբար Սալեհին։



Նա առաջարկել է ստեղծել մի օրացույց, ըստ որի էլ աշխարհում կկատարվի միջուկային զենքի ոչնչացումը։ Նախարարը ընդգծել է, որ այն պետությունները, ովքեր միջուկային զենք ունեն եւ ստորագրել են դրա չտարածման մասին համաձայնագիրը, չեն կատարել ստանձնած պարտականությունները։ Նա նաեւ քննադատել է Իսրայելին, որը մինչեւ օրս չի ստորագրել վերը նշված համաձայնագիրը։ Ալի Աքբար Սալեհիի խոսքերով, Իրանը կատարում է իր պարտականությունները։