Թբիլիսիում տեղի են ունեցել բախումներ. կան զոհված եւ վիրավորված ոստիկաններ (վիդեո)

Թբիլիսիում տեղի են ունեցել բախումներ. կան զոհված եւ վիրավորված ոստիկաններ (վիդեո)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այս գիշեր ոստիկանության եւ ընդդիմության ակտիվիստների միջեւ տեղի են ունեցել մեծ բախումներ, որի հետեւանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է մեկ, վիրավորվել 19 ոստիկան։ Ինչպես հայտնում է zham.am-ը վիրավոր ընդդիմադիրների եւ ձերբակալվածների թիվը դեռեւս հայտնի չէ։ Ընդդիմության մի շարք առաջնորդներ անհետացել են։

Ցուցադրվող կադրերում երեւում է, թե ինչպես են նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող ցուցարարներին ոստիկանները ցրել՝ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, մահակներ ու ռետինե փամփուշտներ։

Դիտել տեսանյութը: