Ղարաբաղի հարցով հայտարարություն է ընդունելու

Ղարաբաղի հարցով հայտարարություն է ընդունելու
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահները Դովիլում՝ «Մեծ ութնյակի» համաժողովի ընթացքում, համատեղ հայտարարություն են ընդունելու, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

Աշխարհի ամենազարգացած ութ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը մեկնարկել է այսօր՝ Ֆրանսիայի Դովիլ քաղաքում:



Այս հայտարարությունը կլինի Լեռնային Ղարաբաղի թեմայով «Մեծ ութնյակի» գագաթնաժողովներին ընդունված թվով երրորդ փաստաթուղթը: Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված առաջին երկու հայտարությունները ընդունվել են 2009-ին՝ իտալական Ակվիլա, եւ 2010-ին՝ Կանադայի Մուսկոկա քաղաքներում կազմակերպված հավաքների ընթացքում: