Չելյաբինսկի բնակիչը ցուցադրել է աշխարհի վերջի վիդեոն

Չելյաբինսկի բնակիչը ցուցադրել է աշխարհի վերջի վիդեոն
Դմիտրի Վերշինինը, ով տարված է վիդեոդիզայնով, համաքաղաքացիներին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենա իրենց քաղաքը աշխարհի վերջին:



Տղան վաղուց տարված է վիդեոդիզայնով, եւ մի անգամ նրա մոտ գաղափար է առաջացել երեւակայել այն թեմայով, թե ինչպիսի տեսք կունենա հարազատ քաղաքը ապոկալիպսիսի ժամանակ: Նա օգտագործել է այն նկարը, որի վրա Չելյաբինսկի առեւտրի կենտրոններից մեկն է պատկերված: Սեւ ծխի արանքից երկնքում երեւում է ատոմային ռումբի լույսը, որն իբր ընկել է քաղաքի վրա: