Ժամանակավորապես հետաձգել է

Ժամանակավորապես հետաձգել է
Եվրոպական Միությունը որոշում է կայացրել ժամանակավորապես հետաձգել Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեխիին վիզա տալու արգելքը, ով նախկինում ղեկավարել է Իրանի ատոմային էներգիայի ծրագիրը:



«Եվրոպա մեկնելու արգելանքը ժամանակավորապես հետաձգվում է նրա՝ իբրեւ արտաքին գործերի նախարար նոր դերի հետ կապված»,- հայտարարել է Եվրոպական Միության պաշտոնական ներկայացուցիչ Էշտոն Մայան:



Ավելի վաղ Եվրամիությունը սանկցիաներ էր կիրառել Իրանի ղեկավարության նկատմամբ, որոնք իրենց մեջ ներառում էին նաեւ նրանց ֆինանսական ակտիվների սառեցումը Եվրոպայում եւ մուտքը Եվրամիության երկրների տարածք: Հիշեցնենք, որ Սալեխին Իրանի արտգործնախարար է դարձել հունվարի 30-ին: