Իշխանությունները վախենում են՝ ասես ժանտախտից

Իշխանությունները վախենում են՝ ասես ժանտախտից
Ժողովրդավարական երկրներում արտահերթ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամերի լուծման կամ սոցիալական լարվածության թուլացման սովորական ընթացակարգ են, իսկ ցինիկների տեսակետից՝ գոլորշի բաց թողնելու միջոց։ Մինչդեռ մեր իշխանությունները դրանից վախենում են՝ ասես ժանտախտից։ Եվ դա բնական է, քանի որ բռնապետություններն ընդհանրապես, եթե հնարավորություն ունենային, ոչ արտահերթ եւ ոչ իսկ հերթական ընտրություն չէին անցկացնի։