Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան դափնեկիրները

Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան դափնեկիրները
Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել երեք ամերիկացի գիտնականներ, ովքեր հայտնաբերել են տիեզերքի՝ արագացմամբ ընդարձակման փաստը:



Դրամական մրցանակի կեսը հատկացված է Կալիֆոռնիայի համալսարանի աստղաֆիզիկայի պրոֆեսոր Սոլ Փերլմութերին, մյուս կեսը` աստղագիտության եւ ֆիզիկայի պրոֆեսոր Ադամ Ռիսին եւ Ավստրալիայի ազգային ինստիտուտի գիտնական Բրայան Շմիդտին: