Ալբերտ Երիցյանն էլ կառաջադրվի

Ալբերտ Երիցյանն էլ կառաջադրվի
Երեկ մենք տեղեկացանք, որ Արաբկիրում մեծամասնական ընտրակարգով պատրաստվում է առաջադրվել նաեւ նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը: Նա մրցելու է ՍԱՍ-ի Արտակի հետ: Ինչ վերաբերում է իր որդու հետ կապված քրեական գործին, ապա Երիցյանն ասել է. «Այն, ինչի մեջ այսօր մեղադրվում է իմ որդին, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, որ նա մեղավոր չէ, ես համոզված եմ, որ նա անմեղ է: Բայց իմ հեղինակության հետ որեւէ մեկը չի կարող կապել: Իմ հեղինակությունն ինքս եմ ստեղծել եւ այսօր, երբ քայլում եմ Արաբկիրում եւ տեսնում եմ, որ իմ քաղաքացիները, իմ բնակիչներն ինձ հարգում ու սիրում են, դա ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է»: