Գլուխդ առ-փախի Թալինից, այ չափառի տակի հոգնած դդում

Գլուխդ առ-փախի Թալինից, այ չափառի տակի հոգնած դդում
Թալինի քաղաքապետի ընտրությունների շրջանում լուրջ հակամարտություն է սկսվել Թալինի  նախկին քաղաքապետ  Մնացական Մնացականյանի եւ Արագածոտնի մարզպետ  Սարգիս Սահակյանի ու վերջինիս եղբոր միջեւ:  Պատճառն այն է, որ ՀՀԿ-ի որոշմամբ, նաեւ Արագածոտնի մարզպետի աջակցությամբ թիվ 15 ընտրատարածքից պատգամավոր դարձավ Մնացական Մնացականյանը, ինչի պատճառով էլ չառաջադրվեց Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը: Կուսակցությունը որոշեց մանդատ տալ Մնացին,  Սահակյան  եղբայրներն էլ նրա օգտին աշխատեցին: Եվ ահա, պարզվում է՝ Մնացական Մնացականյանն իր կուսակիցների արածը ոչ միայն չի գնահատել, այլեւ կուսակցությունից դուրս «խաղեր է տվել» Թալինի քաղաքապետի ընտրություններում՝ սատարելով անկուսակցական Վորոշ Խաչատրյանի` իր նախկին տեղակալի  թեկնածությունը: Չնայած Վորոշը չի ընտրվել, այլ` ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանը,  սակայն դրանից ոչ միայն  իրավիճակը չի մեղմվել, այլեւ ավելի է սրվել:



Թե ինչից է սկսվել  հակառակորդների միջեւ «փոխհրաձգությունը», փորձեցինք պարզել Արագածոտնի մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանից:  Վերջինս, չնայած ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, ղեկավարում է «Հայդուկ» հասարակական կազմակերպությունը, սակայն  ակտիվ դերակատարում ունի ընտրություններում:



- Պարոն Սահակյան, ինչի՞ց սրվեցին Ձեր եւ Մնացական Մնացականյանի հարաբերությունները:  



- Ընդամենը ամիսներ առաջ, երբ ՀՀԿ-ն որոշում կայացրեց պաշտպանել Մնացին, մենք անմնացորդ կատարեցինք կուսակցության որոշումը: Եվ չմտածելով, որ օձը տաքացնողին է կծում: Ո՞վ չգիտի, որ Մնացի ձեռքը բռնած՝ իրան տանում էինք գյուղերը, ներկայացնում ընտրողներին, որ պաշտպանեն նրա թեկնածությունը, նույնիսկ էն ժամանակ, որ դրված էր իմ՝ դեպուտատի թեկնածության հարցը: Եթե մենք մի փոքր մտածենք, ոնց որ մտածեց Մնացը՝ քաղաքապետի ընտրության ժամանակ, ապա թիվ 15 ընտրատարածքում դեպուտատ  էր Ոսկեվազի գյուղապետ, ՕԵԿ-ական Հայկը, ով, ամենայն ազնվությամբ, ուներ դրա արժանիքները: Ո՞վ չգիտի, որ «Հայդուկ» ՀԿ էին գալիս օրական հարյուրավոր տղաներ ու  խոստանալով ոչինչ չխնայել Մնացին՝ սարքել դեպուտատ, իսկ ինքը 20 հազար դրամի համար կարող էր օրերով կալկուլացիա անել:



Հաճախակի էին թալինցիները մեզ ասում՝ ախպերներ ջան, սա արժանիքներ չունի,  քանի իրեն պետք ա, կարող ա ամեն ինչ անի, քծնի, սողա, միայն թե հասներ իր նպատակին: Եվ դա Մնացի եւ իր  ախպեր Նազարի մոտ դարձել  ա սովորույթ, ավանդույթ՝ լավությանը վատությունով պատասխանելը:  Եվ դեռ շատ թարմ է այն հիշողությունը, որ Մնացն ու Նազարը հերթ չէին տալիս մեկմեկու, թե ով բաժակը կբարձրացնի Սահակյան եղբայրների համար, եւ բաժակաճառից հետո դեպուտատ Մնացականյանի կատարմամբ  բաժակաճառին  երգում էին մեր համար:



- Դուք ներկայացնում եք, թե ինչ եք արել, բայց ի՞նչն է Ձեզ այդպես վրդովվեցրել:



- Դե, ես նկարագրեցի, թե էդ մարդը ոնց էր ամեն ինչ անում՝ երգում-պարում, բաժակաճառ ասում, որ դառնար դեպուտատ…  Ամբողջ խնդիրն էն ա, որ ինքը Հանրապետականի թեկնածուի դեմ ա աշխատել:



- Պարոն Սահակյան, Ձեր թեկնածուն հաղթել է, ՀՀԿ-ն թող մտածի՝ ինչպես պատժի Մնացականյանին, Դուք ինչո՞ւ եք բորբոքվել:



- Ամբողջ կուսակցությունը գիտի ինքն ինչ ա արել… Կուսակցությունը կորոշի՝ պատժի, թե չէ: Բայց ես անձնական խնդիր չունեմ, ընդամենը ընտրությունից 20 օր հետո նա հարկ չի համարել գալ Արագածոտնի մարզ՝ մասնակցելու ֆիդայիների օրվան նվիրված միջոցառմանը՝ պատճառաբանելով, որ Աշնա գյուղի բնակիչներն իրան քիչ ձայն են տվել:   Այսինքն,  նա ցեց գցեց մեր  մեջ,  մի քանի օրվա դեպուտատ ըլնելով, ինչի իրավունքը չուներ, իսկ Վորոշ Խաչատրյանին պաշտպանելը բացատրվում է նրանով, որ Մնացը, գրկից գիրկ թռնելով, հայտնվեց որոշ մարդկանց գրկում, նպատակ ունենալով մուտիլովկա անելով ազատեր Թալինի բոլոր հիմնարկների ղեկավարներին, ցույց տար վերեւներին, թե ամենակարող է, եւ վերջին հաշվով իր ախպեր Նազարին մի գործով ապահովելը, բայց թքեց՝ պարտվեց  ընտրությունները: Փորձված աղվեսը երկու ոտքով թակարդ  ա ընկնում:



 - Բայց տպավորություն է, որ Դուք անձնական խնդիր ունեք:



- Ես թալինցի եմ, իմ թեկնածուն հաղթել ա, բայց դավաճաններ կան կուսակցության ներսում, դա վրդովվեցնում ա:  Ես իմ անձնական կարծիքն եմ հայտնում: Ախր Մնաց, մի մոռացի քո հարազատ հորեղբոր տղուն՝  Եկմալյան Միշային ոնց ես սարքել փախստական,  երբ դու ընդամենը կամակատար դրածո էիր, քո հորեղբոր տղան արդեն  տասնվեց տարի ա՝ չի գալիս Հայաստան: Մի մոռացի ոնց 2007 թվականին քո քրոջ փեսաներին ու տղաներին ուղարկում էիր իմ մոտ, ոնց էիք «Մայամի» ռեստորանում  սեղաններ քցում, որ քեզ հանեմ էդ վիճակից, բայց իմ ոտքերի տակ քո սողալը չփրկեց քեզ նորից պարտվելուց, էն էլ երկու անգամ: Խաչիկ Մանուկյանից երկու անգամ պարտվեցիր….



Մնացն ասում ա, թե դիանցիները եկել են Թալինը գրավելու, բայց  բոլոր թալինցիները գիտեն, որ մենք նման նպատակ չունենք,  քո ու Նազարի մուտիլովկեքը չանցան, բայց մի բան ճիշտ էր կռահել, որ դիանցիները եկան, իրան չոքցրին իր քաղաքում:  Մոռացե՞լ ես ընտրության օրը, որ քո կողմնակիցներն ուզեցին մարզպետի հետ քայլեն Թալինի հրապարակով,  եւ մենք 50 հոգով քայլելով՝ իջանք հրապարակ,  դու մի ծառի տակ կուչ եկած-նստած էիր, այ սատկած նապաստակ: Տղա էիր՝ խոսայիր:



- Ակնհայտ է, որ Ձեր վրդովմունքը նեղ անձնական է եւ ոչ կուսակցական…



- Ոչ, ոչ, ես կուսակցության անունից հանդես չեմ գալիս, ես ուղղակի նկարագրում եմ իրան: Էսօր Մնացը պատճառաբանում ա, թե եթե չդներ Վորոշի թեկնածությունը, ԲՀԿ-ն կանցներ,  բա լավ, դու անցնեիր… Ափսոս ՀՀԿ-ում չկա էլեկտրական աթոռ, որ Մնացի նման դավաճաններին չորացներ էլեկտրական աթոռին… Մնաց, մի մոռացիր որ դու ի սկզբանե դատապարտված ես կզած ման գալու: Լավ տղա ես, թասիբ ունես՝ մանդատդ ցած քցի ու գլուխդ առ-փախի Թալինից, այ չափառի տակի հոգնած դդում: Մնաց, ես կարգուկանոն սիրող տղա եմ, նենց  չանես, որ մուրը քսեմ երեսիս ու քեզ կանչեմ ադին նա ադին, ու նենց տփոց ուտես, որ ականջներդ ուռի: Այ բջիջ, եթե շատ ուզես՝ կզանգես, կհանդիպենք, միայն էն պայմանով, որ մեզնից մեկը հետ գա: Ձեռքով-ոտքով կամ զենքով՝ սպասում եմ զանգիդ:



Ինքն իրան լավ տղու տեղ ա դրել, բայց ես օրենքից դուրս կարամ իրան պատժեմ լափառոշության համար, ես չեմ գնալու դատարան բողոքեմ: Մնաց, էս ամեն ինչը որ ասում եմ, քո լափառոշ բերանի արդյունքն է, հազարավոր քո նմանները մեզանից տփոց ուտելով են ճանաչվել:



- Բայց դրանով հպարտանո՞ւմ եք, որ մարդկանց ծեծում եք:



- Չէ, ուղղակի լափառոշները մեզանից տփոց ուտելով՝ մեծ ճանաչում են ձեռք  բերել…



- Մարզպետը եւ Դուք նման մեթոդո՞վ եք շփվում մարդկանց հետ:



- Ոչ, մարզպետը կապ չունի, նա իշխանությունների ներկայացուցիչ ա, նախագահի ներկայացուցիչն ա մեր մարզում:  Մնացը պետք է շատ լավ իմանա, որ հաղթողներին չեն դատում, ուզում ես հետեւդ ճղի, էդ պարտվածի պիտակը վզիդ խփած ա, ու հետդ տանելու ես մինչեւ գերեզման… Մենք իրան բերեցինք-սարքեցինք դեպուտատ, երկու ամիս հետո եկանք՝ իրա քաղաքում ոչնչացրինք իրան, որ լրիվ զրո ա, եթե դեպուտատ ա դառե՝ բլագադարյա  Հանրապետական կուսակցության, բլագադարյա Սահակյան եղբայրներին: Մի հատ մտեք գյուղերը, տեսեք ոնց ա դեպուտատ դառե, կասեն՝ Սահակյան եղբայրները մանդատը վերցրին-դրին իրա գրպանը:



- Պարոն Սահակյան, գուցե Ձեզ զայրացրել է այն հանգամանքը, որ Ձեր թեկնածությունը չառաջադրեցիք, քանի որ ՀՀԿ-ն որոշեց իրե՞ն պատգամավոր դարձնել: 



- Ոչ, ոչ,  եթե այդպես լիներ, անձամբ ես կարայի նենց անեի, որ նա չդառնար դեպուտատ: Բայց  քանի որ իրան առաջադրեց կուսակցությունը, ես կուսակցության նախագահի դեմ նման ստորություն չէի կարող անել, իսկ Մնացը անաղուհաց քրդի շուն ա, դա գիտեն բոլորը, բոլոր թալինցիները, մենակ ես չեմ ասում, գնացեք-շրջեք-հարցրեք, լսեք, թե ով ա դարձրել դրան դեպուտատ: