Տոնինո Գուերա. Ծեր մարդու ճանապարհը ոչ թե դեպի մահն է, այլ դեպի մանկություն

Տոնինո Գուերա. Ծեր մարդու ճանապարհը ոչ թե դեպի մահն է, այլ դեպի մանկություն
Ես շատ ձանձրալի եւ շատ տարօրինակ մարդ եմ: Մտադիր եմ ապրել եւս հարյուր տարի:



 



Ես հրաշալի մանկություն եմ ունեցել: Հենց այդ ժամանակ է, որ ես առաջին անգամ ծանոթացա տերեւների վրա թափվող անձրեւի ձայնի հետ, ձյան հետ, բացեցի բերանս ու փորձեցի այն, առաջին անգամ վայելեցի պաղպաղակի համը: Ես հենց լիզեցի պաղպաղակը, իսկույն ետ քաշվեցի, այն այնքան համեղ էր, որ ես վախեցա:



 



Իմ ամենամեծ հանդիպումը տեղի ունեցավ մանկությանս օրերին, ծովի հետ: Հայրս ամբողջ ընտանիքին տեղավորեց սայլի մեջ, որը կապված էր ձիերին, ու տարավ ծով: Դա իրադարձություն էր: Ծովը չէր տեղավորվում աչքերիս մեջ:



 



Ինչ էլ ուտում եմ հիմա, անգամ ամենաընտիր ճաշատեսակները, այն համը չունեն, ինչ մանկության օրերին: Ու ոչ մի ճաշատեսակ մորս պատրաստածի համը չունի:



 



Ծեր մարդու ճանապարհը ոչ թե դեպի մահն է, այդ դեպի մանկություն:



 



Մի օր մենք նստել էինք Ֆեդերիկո Ֆելինիի հետ, ու ես անընդհատ ասում էի, թե որքան եմ վախենում մահից, իսկ նա ասաց. «Գիտես, Տոնինո, հնարավոր է դա մեծ ճամփորդությո՞ւն է»:



 



Կինոն ճգնաժամ է ապրում: Նախկինում կինոթատրոն գնալը մեծ ծես էր, երիտասարդը նստում ու թաքուն ձեռքը դնում էր տիկնոջ ոտքին… հիմա դա չկա, կարծում եմ:



 



Ուժը ոչ թե տղամարդու մկանների, այլ կնոջ թուլության մեջ է:



 



Տղամարդը չգիտի ինչպես դիմակայի փոթորկին եւ երբեք չի իմացել:



 



Ինչ վերաբերում է փառքին… ես այնպես եմ ձեւացնում, թե այն ինձ դուր չի գալիս:



 



Այժմ ինձ դուր չեն գալիս տանը կախված նկարներ: Ինձ դուր են գալիս կանայք:



 



Ես սիրում եմ թռչունների վանդակներ: Առաջին նվերը, որ ես արեցի իմ կնոջը, փոքրիկ վանդակ էր, որ գնել էի թռչունների շուկայից: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան էի գրում ու գցում վանդակից ներս, իսկ երբ պետք է տնից բացակայեի, նրան ասում էի՝ վերցրու ու կարդա, որպեսզի լեզուն սովորես: Օրինակի համար կարող էի գրել. «Ես այսօր ուզում եմ քեզ կլոր բառեր ասել…»: