Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ

Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ

Այսօր տեղի ունեցող կառավարության նիստի ժամանակ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ստորագրեց Էդիկ Բարսեղյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը և նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին խնդրեց այն առաքել նախագահին:



 



Արարատի մարզպետին ազատելու որոշման նախագիծը ներկայացնելով` տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ Էդիկ Բարսեղյանը դիմում է ներկայացրել` խնդրելով իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Այդ դիմումի հիման վրա էլ ընդվեց որոշումը:



 



Գործադիրի հոկտեմբերի 10-ի նիստին որոշում ընդունվեց Արարատի մարզպետի պաշտոնում նշանակել ՀՅԴ անդամ, նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանին: