Աշխատում է առանց հրամանի

Աշխատում է առանց հրամանի

Տեսչությունների բարեփոխումների շրջանակներում աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարության, համապատասխանաբար, աշխատանքի եւ հակահամաճարակային տեսչությունների միավորման  գործընթացի վերջը կարծես արդեն երեւում է:



 



  Միավորումը ռիսկային էր համարվում հատկապես կադրային կրճատումների վտանգի առումով,  անհանգստություն կար եւ աշխատակիցների, եւ ղեկավարության շրջանում:



 



Մտահոգված էին, թե  գործազրկությունը կարող է բողոքի ալիք բարձրացնել, ուստի առաջին հերթին զբաղված են նախկին տեսչությունների աշխատակազմը վերականգնելով: Թեեւ մարդիկ կորուստ ունեն եւ աշխատավարձի առումով, եւ կարգավիճակի՝ եթե նախկինում քաղծառայողներ էին, հիմա մի մասը բավարարվելու է պայմանագրային կարգավիճակով: Սակայն ուշագրավ է, որ դեռ չի նշանակվել տեսչության պետը՝ պոչից են սկսել:



 



Նախ ներքեւի օղակների հարցն են ապահովում, վերջում՝ պետի: Թեեւ մենք տեղեկացանք, որ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակից, մասնագիտությամբ գինեկոլոգ Արտակ Սահակյանի թեկնածությունն արդեն վերջնական է: Նա գնում է աշխատանքի, ղեկավարում վերակառուցման գործընթացը, բայց, չգիտես ինչու, դեռ նախարարի հրամանը չկա: