Քիչ է մնում Շանթին բժիշկ կարգենք ու ասենք՝ բժշկի թուղթ տուր, որ մենք բ.. չենք

Քիչ է մնում Շանթին բժիշկ կարգենք ու ասենք՝ բժշկի թուղթ տուր, որ մենք բ.. չենք

Լեղի վարունգի նման դառնացել ենք ու վա՜յ նրան, ով կամենա վայելել մեր խոսքը, դա՜ռը, տտի՜պ ենք: Կարող ենք, չէ՞, այդքան դառը չլինել, այնպիսի դառնություն ունենալ, որ բուժի, ոչ թե սպանի: Վարունգին էգ ու որձ լինու՞մ է, չգիտեմ, որ վարունգ ենք ասում, բոլորս որձ ենք պատկերացնում, ինչու, դա էլ չեմ հասկանում: Մի օր, հենց այնպես, մոտիկ մեկին հարցրի՝ վարունգի էգը ո՞րն է: Ասաց՝ լոլիկը: Բայց մարդու էգ ու որձը պարզ է: Աստված այնպես է ստեղծել, որ էգը միայն ֆիզիկականով չտարբերվի որձից: Նա ավելի նուրբ, ավելի քնքուշ, ավելի գեղեցիկ է՝ իսկը վարդի պես՝ թերթերը մախմու՜ր մախմու՜ր: Էս ֆոնի վրա ընթերցողիս տանելու եմ որ թե վարդի բաղ, այլ մի տեղ, որտեղ ամեն ինչ կա՝ ծաղկից բացի: Էլ փուշ, էլ տատասկ, էլ ամեն տեսակ կպչուն բան: Քաղաքական բաղ եմ տանելու, որտեղ մինչև բուն հեղափոխությունը, խոսում է Շանթը. «Հիմա Հայաստանում եթե լավ տղերք չկան՝ էս բոզական իշխանությունները տապալեն, ուրեմն սաղ Հայաստանում բոզեր են ապրում»: Լա՜վ , ասենք հազար անգամ լվանալուց, մաքրելուց, ժավել դնելուց հետո այդ դառը վարունգը կերանք, կերա՜նք ու ցույց տվինք, թե չկերանք, բայց հո մենք գիտենք, որ կերանք ու դառնացա՜նք, կերանք, որ ցույց տանք Շանթին, թե բ… չենք: Քիչ է մնում Շանթին բժիշկ կարգենք ու ասենք՝ բժշկի թուղթ տուր, որ մենք բ.. չենք: Էդ մեկը կերանք ու ասացինք՝ տղամարդ է, ջհաննամ, թող մի երկու բերան էլ իր ետևից չգնացողներին հայհոյի: Ժողովուրդը ճիշտ է ասում՝ դժվարն առաջին թիքան ուտելն է, հետո ինքնիրեն գնում է: Ճանապարհ է բացվում: Այսօր էլ մի կին էր ֆեյսբուքում ստատուս գրել՝ ով Շանթին մեղադրի, նա բ.. է: Այստեղ արդեն մարդու տրաքելը գալիս է և ուզում ես ասել. «Հիմա դուք իշխանության դե՞մ եք ուժ օգտագործում ու սարսափեցնում, թե մարդկա՞նց եք պիտակավորելով վախեցնում»: Նման կոչերի մեջ նույնչափ բռնություն եմ տեսնում, որքան իշխանության մեջ»:




ՀԳ Այստեղ մնում է միայն զարմանալ՝ մարդու մեջ էգ ու որձ չկա՞…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ