Ներսիկ Նազարյանն ու Ալիկ Սարգսյանը աչք ունեն Հայկ Հարությունյանի պաշտոնի վրա

Ներսիկ Նազարյանն ու Ալիկ Սարգսյանը աչք ունեն Հայկ Հարությունյանի պաշտոնի վրա

Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը թեեւ փոխոստիկանապետների վերջին փոփոխությամբ հասկացավ, որ համակարգ իր վերադարձի հավանականությունն անորոշ ժամանակով հետաձգվում է, սակայն չի կորցնում օպտիմիզմը։



 



Նրա շրջապատը լուրեր է տարածում, որ Նազարյանը շուտով նշանակվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի փոխարեն, որի փոփոխության հարցը վաղուց է օդում թեւածում։  Այս պաշտոնի վրա աչք ունի նաեւ  նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով այժմ ՀՀ նախագահի խորհրդականն է: