Հովիկ Աբրահամյանը պետք է լրագրողներից ներողություն խնդրի. Նիկոլ Փաշինյան

Հովիկ Աբրահամյանը պետք է լրագրողներից ներողություն խնդրի. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է.



«Վաղը Երևանի Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների Ամանորյա ընդունելություն է կազմակերպում Ազգային ժողովում:



Կարծում եմ՝ պարոն Աբրահամյանը նախ պետք է լրագրողներից ներողություն խնդրի երեկ Տնտեսագիտական Համալսարանում տեղի ունեցածի կապակցությամբ եւ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով (ՔՕ, հոդված 164` նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով) հանցագործության մասին հաղորդում ներկայացնի ՀՀ ոստիկանություն»: