Հիվանդանոցում ժամկետային զինծառայող է մահացել

Հիվանդանոցում ժամկետային զինծառայող է մահացել

Այսօր՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը:   Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ զինծառայողի մահվան պատճառը եղել է հիվանդությունը: