Լավրովը Քերիին կոչ է արել չմիջամտել Ուկրաինայի ներքին խնդրին

Լավրովը Քերիին կոչ է արել չմիջամտել Ուկրաինայի ներքին խնդրին

Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ուկրաինայի գործերին: Այդ մասին ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:



 



Լավրովը նշել է, որ «Ժնև-2» համաժողովի շրջանակներում  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:



 



«Ես Քերիի ուշադրությունը հրավիրեցի այն բանի վրա, որ այժմ շատ կարևոր է չմիջամտել այդ գործընթացին և խուսափել որևէ հայտարարությունից, որոնք միայն կմեծացնեն լարվածությունը Ուկրաինայում: Հույս ունեմ, որ նա ինձ լսեց»,- ասել է Լավրովը: