Արցախում կառուցվում է ամենաարդիական ռազմական ուսումնարանը ԱՊՀ-ում (տեսաֆիլմ)

Արցախում կառուցվում է ամենաարդիական ռազմական ուսումնարանը ԱՊՀ-ում (տեսաֆիլմ)

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Ուսումնարանի ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում:



 



Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին՝ արժանիորեն համարվելով ամենաժամանակակիցը ԱՊՀ տարածքում:



 



Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց:



 



Հաշվի առնելով ցուցաբերված հետաքրքրությունն ու ստացված հայտերը, ուսումնարան ընդհանուր հիմունքներով ընդունվելու իրավունք կունենան նաև ազգությամբ լեզգինները, թալիշները, ավարները, ցախուրներն ու թաթերը:



 



Ստորև ներկայացվող տեսաֆիլմում ներկայացված են նման ուսումնական կենտրոն կազմակերպելու բոլոր պատճառներն ու շարժառիթները: