Նորմալ է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու գործիքին

Նորմալ է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու գործիքին

Չորս ոչ իշխանական ուժերի` Կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրությանը վարչապետ Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերվում։




«Քաղաքական ուժերի իրավունքն է։ Ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից։ Այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում և երբ որ նրանք նպատակահարմար են գտնում այդ գործիքն օգտագործել՝ իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով՝ նրանք կարող են օգտվել. դա նորմալ քաղաքական պայքարի ձև է» ,-ԱԺ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։



 



Ինչ վերաբերվում է նախարարի հայտարարությանը, թե Կառավարության հրաժարական պահանջողները «ղալլաթ» են անում, վարչապետն արձագանքեց. «Ճիշտ չէ էմոցինալ պատասխանի վրա կառուցել քաղաքական դեբատներ և նախապատրաստել կոշտ ու կոպիտ պատասխաններ։ Կարծում եմ, որ պետք է միջադեպը համարենք հարթված և փորձենք, որ երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում»։