Մարտի 1-ի հարցում կա ժուլիկություն, անբարոյականություն և քաղաքական պրովոկացիա

Մարտի 1-ի հարցում կա ժուլիկություն, անբարոյականություն և քաղաքական պրովոկացիա

Մարտի 1-ի հարցը փշի նման մնացել է իշխանությունների կոկորդին, որից ամեն կերպ փորձ է արվումազատվել: Ընդդիմությունն էլ, ի մասնավորի՝ ՀԱԿ-ը, ամեն հնարավոր առիթ օգտագործում է՝ հիշեցնելու, որ այդ 10 զոհերի համար որևէ մեկը դեռպատասխանատվության չի ենթարկվել: Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ևս մեկ փորձ է ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության կողմից՝ Մարտի 1-ի հանցագործությունենրի իրական մեղավորներին հրապարակ հանելու համար: Իշխանությունը, սակայն, հարցը որակում է բացառապես քաղաքական շահարկում՝ փորձելով հերթական անգամ խույստալ Մարտի 1-ի հանցագործություններում իրական քաղաքական պատասխանատուներին հայտնաբերելուց ունրանց իրավական պատասխանատվության ենթարկելուց:



 



ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս առումով կարծում է, որ սա ուղղակի Մարտի 1-ի սպանությունները կոծկելու կեցվածք է. «Մենք արդեն ապացուցել ենք, որ քաղաքական շահարկման մասին խոսք լինել չի կարող, որովհետև 2013 թ. նախագահական ընտրություններից առաջ հանրապետական մեծամասնությունը հենց այդհարցը բարձրացրեց՝ ասելով, «որպեսզի հարցը քաղաքական շահարկումների խնդիր չդառնա, մենք համաձայն ենք հանձնաժողովի ստեղծմանը և եկեք ստեղծենք», ու մենք համաձայնեցինք: Էդ իրենք ցույց տվեցին, որ իրականում սա ընդամենը հերթական ժուլիկությունն էր իրենց կողմից, երբ տվեցին հրապարակային երաշխիքներ, բայց դրանից հետո դրժեցին այն խոստումները, որ տվել էին»:



 



Նույն խմբակցությունից Արամ Մանուկյանն էլ համոզված է, որ իշխող մեծամասնությունը պաշտպանում է հանցագործներին, և դա իրենց համար շատ անհարմար վիճակ է. «Ես չեմ կարողանում պատկերացնել, թեինչպես կարելի է ասել՝ այո, ուզում ենք բացահայտել Մարտի 1-ի հանցագորությունները, բայց ոչինչ չանել»:



 



Մանուկյանի համար սա ավելի շատ բարոյական խնդիր է, քան քաղաքական, և իշխանությունների մոտեցումը՝ զուտ անբարոյական քայլ: «Քաղաքականությունը չի կարող լինել բարոյականությունից դուրս, ցանկացած բնագավառ, եթե բարոյականության վրա է հիմնված, էդ բնագավառը լավը կարող է լինել, այն բնագավառը, որը մարդկային գործոններից, բարոյականությունից դուրս է գալիս, այդ բնագավառը հարամվում է, տվյալ դեպքում, ինչ տերմին ուզում եք արտահայտեք, սպանություն բացահայտելը բարոյական արժեքի մեջ է տեղավորվում, և բոլոր նրանք, ովքեր նպաստում են հանցագործությունների բացահայտմանը, նրանք բարոյական մոտեցումներ ունեն, ով հակառակը՝ անբարոյական: Այսինքն՝ այս հարցի բացահայտումն ուզողը բարոյական է, չուզողը անբարոյական»:



 



Մանուկյանը չի ցանկանում, սակայն, պատասխանատվության հարցը նախկին ու ներկա նախագահներից որևէ մեկի ուսերին թողնել, նրակարծիքով՝ 10 զոհերի արյան պատասխանատվությունը դրված է ամբողջ ռեժիմի վրա:



 



Ինչ վերաբերում է բուն հանձնաժողովի ստեղծմանն ու նախորդ հանձնաժողովի աշխատանքին, ապա Մանուկյանը զարմացած է այս հարցում. «Եթե այդհանձնաժողովը դրական է աշխատել, ապաինչու՞ չբացահատվեցին այդ սպանությունները: Շատ լավ, ես որևէ հարց չեմ ուզում գցել էդ հանձնաժողովի վրա, բայց մենք ունենք փաստ, որ էդ հանցագործություններից ոչ մեկը չիբացահայտվել, ոչ մի պատժված մարդ չունենք, այսինքն՝ հարցը օդում կախված է»:



 



ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, բոլորովին այլ տեսակետներ է արտահայտում այս հարցում և դեռչգիտի՝ իրենք կո՞ղմ կքվեարկեն այսհանձնաժողովի ստեղծմանը, թե՞ դեմ:



 



«Նախ դեռ հարցը քննարկվում է, ժամանակից շուտ ճիշտ չէ ասել, բայց հիմա ես նայում եմ՝ տեսնեմ ինչ են ուզում, ինչ արգումենտներ ունեն, նոր վերջում կպարզենք: Ես անձամբ դեմ եմ, որովհետև համարում եմ սա քաղաքական պրովոկացիա, բայց խմբակցությունում դեռ չի քննարկվել, պիտի ելույթները վերջանան, նոր կորոշենք»,-ասաց Սահակյանը:



 



Անդրադառնալով այս հարցի կապակցությամբ ԱԺ-ում հիմնական զեկուցող ԳագիկՋհանգիրյանի ելույթներին ու նրա բերած փաստարկներին՝ Գալուստ Գրիգորիչը նկատեց. «Դե, Ջհանգիրյանն ինքը պրոֆեսիոնալ է, բայց, ըստ էության, նա ոչ միայն պատասխանում է, այլ առանց հանձնաժողովի տեսակետը լսելու, փորձում է նաև ուղղորդել ու եզրակացություններ տալ»: Սյսինքն, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, եթե հանձնաժողովը ձևավորվի, ապա այնտեղ ընդդիմության կողմից ուղղորդող մոտեցում կլինի»:



 



Նա նաև նկատեց, որ նախորդ հանձնաժողովի աշխատանքների վերջնական արդյունքում կազմված եզրակացության տակ հանձնաժողովի անդամ բոլոր քաղաքական ուժերը ստորագրելեն:Եվ հիմա ՀՀԿ խմբակցության ղեկավարը իմաստ չի տեսնում նորից հանձնաժողով ձևավորելու, քանզիչի կարծում, որ նորից նույն հանձնաժողովի ձևավորումը պետք է նպաստի հանցագործներին հայտնաբերելուն և պատժելուն:



 



Իսկ թե ինչ պետք է լինի այդ դեպքում, Գալուստ Սահակյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործը շարունակվելու է, և դրանով զբաղվելու է քննչական մարմինը, իսկ ԱԺ-ում ստեղծվող հանձնաժողովը քննչական մարմին չէ և կոչված է ընդամենը քաղաքական գնահատական տալու համար:



 



Սահակյանը, ի դեպ, ոչ միայն կողմ չէ  ՀԱԿ-ից Արամ Մանուկյանի այն տեսակետին, թե անբարոյականություն է, որ չեն ցանկանում այս հանցագործությունները բացահայտել, այլև կարծում է, որ այսպիսի խնդիրների պարբերաբար առաջքաշումն է ինքնին անբարոյականություն: Մեր դիտարկմանը, թե այս հարցը կարծես իշխանության կոկորդին մնացած փուշ լինի, Սահակյանը նկատեց ճիշտ հակառակը. «Ես կասեի՝ սա ընդդիմության կոկորդին մնացած փուշ է: Եսնորիցեմկրկնում, սաքննչականմարմնիգործն է, և իրավական  հարց է, այլ ոչ թե քաղաքական»:



 



Իսկ ի՞նչն էր խանգարում քննչական մարմնին՝ այս 6 տարվա ընթացքում բացահայտել գործը: Գալուստ Գրիգորիչն այսհարցում մեղքը բարդում է ընդդիմության, դեպքերի մասնակիցների և կազմակերպիչների վրա: Իսկ թե ովքեր են կազմակերպիչները, ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսհարցում ևս այլ պատկերացումներ ունի:



 



«Բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել, բայց որևէ մեկը չի կարողանում սպառիչ նյութ տալ, որ հնարավոր լինի բացահայտել: Եթե տեղում ներկա գտնվողները, առավել ևս կազմակերպիչները նյութեր չեն տալիս լիազոր մարմնին, ապա դրա բացահայտումը շատ դժվարին է ու շատ ճանապարհ ունի անցնելու»,-ասաց Գ. Սահակյանը՝ խոստովանելով, որ մեր գործիքները բավարար չեն նման խնդիրները բացահայտելու համար, դրանց համար բավականին նուրբ լսողական և տեսողական փաստերի անհրաժեշտություն կա, բայց, այնուամենայնիվ, համոզված է, որՄարտի 1-ի հանցագործություններն անպայման կբացահայտվեն մի օր: Գրիգորիչին ևս անկեղծ հետաքրքրում է, թե ով է ում վրա կրակել, քանզի զոհվել են և՛ ցուցարարներ, և՛ ոստիկան:



 



«Այսինքն՝ իշխանությունն ինքն իր ոստիաններիվրա՞ է կրակել: Դրա համար պետք է ոչ թե շահարկել, այլ համբերել, որովհետև ակնհայտ է, որ բացահայտում կլինի»,-զարմացած հարցրեց նա:



 



Թեպետ Գալուստ Սահակյանն ասաց, որ դեռ պետք է քննարկեն այս հարցը, այնուամենայնիվ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն արդեն մամուլով հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու այս հանձնաժողովի ստեծմանը: Ստացվում է, որ առանց խմբակցության ղեկավարի որոշման ու ամբողջ կազմով քննարկման՝ ՀՀԿ-ական պատգամավորն արդեն խմբակցության անունից որոշում է պաշտոնապես տարածում: Չնայած՝ ԱԺ-ում ՀՀԿ-ի պահվածքից, մասնավորապես մի շարք ՀՀԿ-ականների հարցերից, արդեն իսկ պարզ էր, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու այս հանձնաժողովի ստեղծմանը:



 



Վահե Մակարյան