Այս որոշումը տարբեր մարդիկ մեկնաբանում են տարբեր ձևերով

Այս որոշումը տարբեր մարդիկ մեկնաբանում են տարբեր ձևերով

Երեկվանից խառնաշփոթ է առաջացել ՍԴ-ի որոշման հետ կապված, քանի որ  հասարակությյան ուրախության ալիքը կարծես թե անմիջապես մարեց, երբ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՍԴ-ի կողմից փաստացի հակասահմանադրական ճանաչված այս օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը դեռևս գործելու է։






Hraparak.am-ը փորձեց Դավիթ Հարությունյանից հստակ ճշտել, թե արդյոք օրենքով նախատեսվա՞ծ է, որ հակասահմանադրական ճանաչված օրենքը օրինական կագրով կարո՞ղ է իսկապես գործել մինչև սեպտեմբերի 30-ը, ինչին ի պատասխան իրավաբան պատգամավորն ասաց, որ որոշումը գործում է հրապարակման պահից։






Վիճարկման ենթակա՞ չէ ՍԴ-ի որոշումը ու մինչև սեպտեմբերի 30-ը կշարունակե՞ն կատարել պահումներ հարցին, Հարությունյանը պատասխանեց․ «Սա իմ մեկնաբանությունն է որոշմանը»։



Այնուհետև պատգամավորը մեջբերեց Սահմանադրության 102-րդ հոդվածը, որի 3-րդ մասն ասում է, որ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությնը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ։






Իսկ արդյոք օրենքով պատիժ կսահմանվի՞ կամ սանկցիաներ կկիրառվե՞ն, եթե գործատուներն այլևս չկատարեն պահումներ, Հարությունյանն ասաց․ «Ես քանի որ օրենքը անգիր չգիտեմ, եթե օրենքը նախատեսում է սանկցիա, ապա ենթադրում եմ, որ այո։ Ես ընդամենը ասում եմ, որ իմ կարծիքով Սահմանադրական դատարանի որոշումը խոսում է այն մասին, որ դրույթները, որոնք Սահմանադրությանը չեն համապատասխանում, նրանք իրենց ուժը կկորցնեն սեպտեմբերի 30-ից հետո»։ Հարցին, թե ինքը որևէ հակասական բան չի՞ տեսնում այստեղ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդամենը ասաց, որ այս որոշումը տարբեր մարդիկ մեկնաբանում են տարբեր ձևերով։






Վահե Մակարյան