ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային` վերադարձնելու գողացված ակտիվները

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային` վերադարձնելու գողացված ակտիվները

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային` վերադարձնելու գողացված ակտիվները, ինչպես նաև` պայքարելու կոռուպցիայի դեմ:




ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Կիևի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է այդ նպատակների համար գումար հատկացնել:




«Այս ամիս ԱՄՆ գլխավոր դատախազը միջազգային համաժողով կկազմակերպի՝ քննարկելու գողացված ակտիվները վերադարձնելու հարցը», - հավելել է Բայդենը:




Նա ընդգծել է նաև Ուկրաինայում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի կարևորությունը: «Մարդիկ հոգնել են կառավարության անդամներից, ովքեր թալանում են իրենց: Մենք ողջունում ենք պետգնումների մասին օրենքի ընդունումը»,- ասել է Բայդենը: