Վարչապետի ուշագրավ խոստումը նաիրիտցիներին (տեսանյութ)

Վարչապետի ուշագրավ խոստումը նաիրիտցիներին (տեսանյութ)

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոստման համաձայն, կառավարության հերթական նիստի ավարտից հետո ընդունեց 20 աշխատակցի եւ այս  պահին լսում է նրանց բողոքները: Իսկ մինչ այդ կառավարության շենքի առջև խոսելով գործարանի աշխատակիցների հետ նշեց, որ իրենք ուզում են հարցին լուծում տալ և գտնել մեղավորներին․ «Մեզ ժամանակ է պետք՝ մեղավորներին գտնելու եւ պատժելու համար, դա լինելու  է մոտ ապագայում»։



 



Նշենք, որ «Նաիրիտ» գործարանն ունի 2300 աշխատակից, որոնք այս պահին չեն աշխատում: Նրանք չեն ստացել իրենց 16 ամսվա աշխատավարձը և կառավարությունից պահանջում են լուծում տալ իրենց խնդիրներին։