Վարչապետը բանի տեղ չդրեց․ քաղաքացի (տեսանյութ)

Վարչապետը բանի տեղ չդրեց․ քաղաքացի (տեսանյութ)

«Արմենիա» ԲԿ նախկին բուժքույր Նինել Իվանյանը ինչպես արդեն տեղեկացրել էինք նստացույց է սկսել  Կառավարության շենքի առջև։ 65-ամյա կինը արդեն մոտ մեկ ժամ նստած է գետնին։ Նա իր հետ բերել է պաստառ, որին գրել է իր պատմությունը։ «38 տարի «Արմենիա» ԲԿ-ում որպես բուժքույր աշխատելուց հետո ազատել են անօրինական ձևով։ Նախ հարկադիր պարապուրդի ուղարկեցին, իսկ երբ պահանջեցի  պարապուրդի համար վճարել աշխատանքից ազատեցին»,-ասում է տիկին Իվանյանը։  Իսկ այսօր պահանջում է, որ 2005-ից առ այսօր նյութական և բարոյական վնասների փոխհատուցում․ «վարչապետը եկավ, խնդրին ծանոթացավ, բայց բանի տեղ չդրեց, միայն ասեց, որ մի օր կընդունի»։



հեռանալուց հետո, տիկին Նինան ի նշան բողոքի նստեց կառավարության շենքի առջև և պահանջում է, որպեսզի վարչապետը մեկ անգամ ևս իջնի ներքև և մանրամասն լսի իր պահանջը և պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ «Այսպես շարունակելու եմ նստել, մինչեւ պարոն վարչապետը ընդունի ինձ»,-ասաց Իվանյանը։ Այս պահին 65-ամյա կինը շարունակում է նստացույցը։