Չիմանաք, թե Անին փոքր գործ է կատարում նախագահի համար

Չիմանաք, թե Անին փոքր գործ է կատարում նախագահի համար

Բանից պարզվում է, որ այն, ինչ պիտի անի Սերժ Սարգսյանը, անում է Անի Զախարյանը: Սա Անին է ասում. ես ընդամենը հետևում եմ նրա պճպճան մտքերի թթվային թռիչքին.
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունն իր վրա է վերցրել նաև վերահսկողության դերը, որովհետև եթե երկիրը ղեկավար ունենար, նա այս բոլոր օղակներից անընդհատ հաշվետվություն կպահանջեր: Անի Զախարյանը իրականցնում է այն, ինչ պիտի անի Սերժ Սարգսյանը, բայց չի անում»:
Այսքանից հետո դե եկ ու հասկացիր, թե հիմա ում բաց նամակ ուղարկենք՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Անիին: Մի այլ հարց էլ է առաջանում՝ մեր այս սնանկ բյուջեով ո՞նց ենք երկու նախագահ պահելու: Կարելի է խնայողության նպատակով Սերժ Սարգսյանի հաստիքը կրճատել, ինչ է անում որ, բոլորը Անին է անում. «Իսկ ես լուրջ հանդիպումներ եմ ունեցել արտգործնախարարության, ԿԳՆ-ի, Ոստիկանության, Դատախազության ներկայացուցիչների հետ»: Չմոռանանք, նաև, որ միայն Անին համարձակվեց Պուտինին նամակ գրել ու թելադրել իր պահանջները:
Այս ծիծաղելի թատրոնից հետո, որը չգիտես ով է բեմադրել, մնում է շեքսպիրյան հերոսի նման գոռալ՝ մեզ նախագահ պետք չի, մեզ մի Ազգային ժողովի նախագահն էլ հերիք է…



ՀԳ Նախագահի ինստիտուտի վարկաբեկման տակ ես սա եմ տեսնում, ու դուք չիմանաք, թե Անին փոքր գործ է կատարում նախագահի համար:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ