Առանց սոցցանցերի այլևս անհնար է

Առանց սոցցանցերի այլևս անհնար է

«Вконтакте» սոցիալական ցանցի մամլո քարտուղար Գեորգի Լոբուշկինը մեկնաբանել է կայքի աշխատանքի խափանումները: «Կայքն անհասանելի է «Вконтакте»-ի «դատա-կենտրոններից» մեկի վթարի պատճառով, ինչը հետևանք է Սանկտ-Պետերբուրգում տիրող աննախադեպ շոգի»,- գրել է Լոբուշկինն իր ֆեյսբուքյան էջում:



Սոցիալական ցանցի կայքը դադարել է աշխատել հուլիսի 27-ի երեկոյան, իսկ մինչ այդ անհետացել են որոշ օգտատերերի տեղադրած լուսանկարներն ու գրառումները, կտրուկ ընկել է բեռնման արագությունը:



«Աստված վկա, «Вконтакте»-ում բեռնման արագության անկումը մարդիկ ավելի վատ են տանում, քան տաք ջրի անջատումը: Ներողություն ենք խնդրում անհարմարությունների համար»,- գրել է Լոբուշկինը: