Ընդդիմադիր թերթը չի տպագրվում պարտքերի պատճառով

Ընդդիմադիր թերթը չի տպագրվում պարտքերի պատճառով

«Ադրբեջան» հրատարակչությունը պարտքերի պատճառով հրաժարվել է «Ազադլըգ» ընդդիմադիր թերթը տպագրելուց, տեղեկացնում է պարբերականի կայքը: 



Տեղեկությունների համաձայն՝ թերթը հրատարակչությանը ավելի քան 20 000 մանաթ է պարտք և չի կարող մարել այն՝ ծանր ֆինանսական դրության պատճառով:



Միևնույն ժամանակ ադրբեջանական «Գասիդ» ընկերությունը, որն զբաղվում է այդ թերթի վաճառքով, ևս պարտք է հրատարակչությանը 70 000 մանաթ:



ԶԼՄ-ների պաշտպանության պետական հիմնադրամը հրաժարվել է ֆինանսավորել «Ազադլըգ» թերթի նախագծերը: