Քարաթափում կենդանաբանական այգու մոտ

Քարաթափում կենդանաբանական այգու մոտ

Հայաստանի ԱԻՆ-ում օգոստոսի 3-ն, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում:



Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, ինչից «Օպել աստրա» մակնիշի 33 SP 049 համարանիշի (վարորդ Հ. Ա.) ավտոմեքենան բախվել է քարին, տուժածներ չկան:



Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել են քարերը: