2003-ին Նուբարաշենի խճուղում 3 մարդու կյանք խլած հետախուզվողին հայտնաբերել և տեղափոխել են Հայաստան (տեսանյութ)

2003-ին Նուբարաշենի խճուղում 3 մարդու կյանք խլած հետախուզվողին հայտնաբերել և տեղափոխել են Հայաստան (տեսանյութ)

Օգոստոսի 29-ին, ժամը՝ 20.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է էտապավորվել 1977 թ. ծնված Անդրանիկ Երեմյանը, ով 2003 թ. հուլիսի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով (սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև՝ զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):



Խափանման միջոցը` կալանք:



Անդրանիկ Երեմյանը հանձնվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն: