Ընկեր Վովան տեղյա՞կ է այս տեքստին

Ընկեր Վովան  տեղյա՞կ է այս  տեքստին

ՀՀ ոստիկանությունը օգնություն է առաջարկում քաղաքացիներին կամ ավելի ճիշտ՝ թույլ սեռի ներկայացուցիչներին: Առաջարկի մեջ կետեր կան, որ ինձ թվաց, թե Հայկոն- Մկոն են գրել և մի լավ ծիծաղեցի նրանց թիթիզ հումորի վրա:
-Երեկոյան ժամերին զբոսնելիս աշխատեք այնպիսի հագուստ կրել, որ չի սահմանափակի ձեր շարժումները և չի գայթակղի հնարավոր մոլագարներին:
Չհասկացա, շարժումները չսահմանափակել՝ բոքսելու՞, կարատեյի տրյուկ անելու առումո՞վ, թե՞ մարմինը չընդգծելու համար: Եթե նեղ շորը խանգարում է, որ օբյեկտը բոքսի հնարավոր մոլոգարին, համաձայն եմ: Կարելի է ուղղակի մի մեշոկ ծակել ու մտնել մեջը կամ էլ ինչու չէ, սպորտային հագուստով դուրս գալ՝ պատրաստ մալագարի հարձակմանը:
Ոստիկանության առաջարկին համեմեմ, որ մոլագարի համար կարևոր չի՝ նեղ հագուստով ես, թե՞ լայն… Մի ավելացում ևս, ոստիկանությունը ինչու՞ նեղ հագուստից խոսում է, տկլորվելուց չի խոսում: Այդ ժամերին համարյա կիսատկլորներ են ճեմում՝ կարճ շորտիկով ու պլեչ վերխով: Երեկ, օրինակ, սեփական աչքովս տեսա, թե ինչպես մի մոլագար տատիկ կիսատկլոր մարմին տեսնելով մռռաց՝ դանակը դնես էս… -ին մորթես: Ուզում էի ոստիկանություն զանգել, բայց մոլագար տատուց վախեցա: Բա՜…
Ոստիկանությունը շատ կարևոր կետեր է առաջարկում, բայց մեկն էլ նշեմ ու սահմանափակեմ.
-Հարձակման ժամանակ կնոջ համառ դիմադրությունը երբեմն ավելի է գրգռում դիմացինին:
Ըստ այդմ էլ ոստիկանությունը առաջարկում է «հոգեբանական գրոհ»: Ագրեսորի հետ մի տեղ նստել, ինչ որ բան խմել: Իսկ եթե զինված է, լաց ու բղավոց պետք չի, նա դրանից կատաղում ու սպանում է:
Հիմա մեր ընկեր Վովային հարցնում եմ՝ ինքը տեղյա՞կ է այս տեքստին: Ոնց որ թե մի միլիցիա զրուցում է իր գիշերային թիթեռնիկի հետ, խորհուրդներ տալիս: Ու հանրությունն էլ ասես ապրում է անապատի մեջ, ուր ոչ ոստիկան կա, ոչ մարդ, ոչ էլ մի շունչ: Մոլագարներն էլ ամեն թփի ետև թաքնված կնկաորս են անում: Էդ ուշ ժամերին ամեն մի թփի տակ մի գայիչնիկ է թաքնված, հանձնարարեք, թող «գործին զուգահեռ կասեցնեն ագրեսորի հարձակումը» ու դադարեցնեն իրենց կեսգիշերային ագրեսիան:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ