Հովիկ Աբրահամյանի շրջապատն արդեն անցնում է թույլատրելիի սահմանը

Հովիկ Աբրահամյանի շրջապատն արդեն անցնում է թույլատրելիի սահմանը

Հովիկ Աբրահամյանի շրջապատն արդեն անցնում է թույլատրելիի սահմանը, նրա վարորդը՝ Գրիգորը, որը հայտնի է Արգամիչի Գոքոր անունով, իր ,Հրաշքե այգի-ռեստորանը գրեթե հասարակաց տան է վերածել։ Այստեղ վերջերս ,հատուկե համարներ են սարքվել, եւ «հատուկ» աղջիկներ, «հատուկ» ծառայություններ են մատուցվում: Որոշ պաշտոնյաներ, վերջերս այցելելով այստեղ, լուրը հասցրել են վարչապետին, ով ամոթանք է տվել Գոքորին, ինչը, սակայն, որեւէ ազդեցություն չի ունեցել՝ հաստատությունն անխափան գործում է: Գոքորը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ,հոր գերեզմանով ու էրեխեքի արեւով» երդում տվեց, որ «ըտենց» բան չկա. «Քուրս» ես խի չգիտե՞մ ում հետ եմ աշխատում, ես կարա՞մ ըտենց բան անեմ, էդ հույրանոց ա, որը տալիս ենք, էն, որ հեռվից գալիս են, հարսանիքներ են անումե։ Գոքորն ապա հորդորեց, որ չգրենք այդ մասին: