Լույս է տեսել Վահան Հովհաննիսյանի վեպը

Լույս է տեսել Վահան Հովհաննիսյանի վեպը

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն«արկածային-դետեկտիվ վեպը։ Քաղաքական գործչի շուրջ 300 էջանոց գեղարվեստական ստեղծագործությունը գրվել եւ նախապես տպագրվել էր ռուսերեն, այժմ այն թարգմանվում է անգլերեն եւ գերմաներեն։ Իսկ ռուսերենից հայերեն թարգմանությունը կատարել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Կարինե Աշուղյանը, գրքի խմբագիրն է գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը։



«Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը ինտելեկտուալ դետեկտիվ է, վեպի գործողություններն ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ պատմական լայն համապատկերով, հայ ժողովրդի ու Արեւելյան Միջագետքի պատմության փուլերը համադրվելով քրիստոնեության պատմության եւ այդ տարածքում քրիստոնյա ժողովուրդների անկախության ու գոյության պայքարի դրվագներին՝ զարգանում են իբրեւ ֆոն մեր ժամանակակիցների դարավոր առեղծվածի որոնման վտանգավոր եւ արկածալի գործողությունների համար»,- նշվում է գրքի նախաբանում։