Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:



Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանն այրվել է 1000 քմ, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում՝ 700 քմ, Չարենցավան քաղաքի հին գերեզմանատանը՝ 500 քմ, մշակույթի տան մոտակայքում՝ 100 քմ, Շիրակի մարզում՝ Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ 80 քմ, Արթիկ քաղաքի Կամոյի փողոցում՝ 100 քմ խոտածածկ տարածք:



Երևանի Եղվարդի խճուղում` «10-ից 10» զվարճանքի համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ, Արցախի պողոտայի թիվ 32 շենքի մոտակայքում՝ 150 քմ խոտածածկ տարածք:



Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: