Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի հակամարտության լուծմանը

Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի հակամարտության լուծմանը

Թուրքիան ողջունում է հրադադարն Ուկրաինայում և պատրաստ է իր ներդրումն ունենալ հակամարտության կարգավորման գործում, ասվում է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում, փոխանցում է rosbalt.ru-ն։

«Մենք ողջունում ենք հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կայացվել է Մինսկում եռակողմ խմբի բանակցությունների շնորհիվ, որոնք անցկացվում էին Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի լուծումը գտնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր կողմերին լինել զգույշ և պատասխանատու, ինչպես նաև վստահեցրել է, որ «Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում»։