Հանրահավաքային նոթատետր

Հանրահավաքային նոթատետր

Հիշեցում



ՙՄեզ չհաջողվեց փլուզել այս համակարգը 2008-ին, որովհետև մենք մենակ մնացինք, որովհետև շատ քաղաքական ուժեր չէին համարում, որ եկել է փոփոխությունների պահը: Փառք Աստծո, այն ուժերը, որոնք մեզ հետ չէին 2008-ին, այսօր մեզ հետ են, և ես հուսով եմ, որ մեր միասնականությամբ այս անգամ կհաջողենք՚,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը Եռյակի` Արարատի հանրահավաքում:
Հիշեցնենք պարոն Ջհանգիրյանին, որ ոչ թե այդ ուժերն են ձեզ հետ, այլ դուք եք նրանց հետ: Տարբերությունը, կարծում եմ, մեծ չէ, բայց նուրբ է, պարոն Ջհանգիրյան:



Հայաստանի գյոզալները



Ռուբիկ Հակոբյանը Եռյակի մարզային տուրնեի ընթացքում եկել է եզրակացության, որ Հայաստանի բոլոր մարզերում էլ ՙգեղեցիկ քույրիկներ և հաճելի կանայք՚ կան: Հիմա ես չգիտեմ, արժե՞ր այդ բացահայտումն անելու համար այցելել ամեն մարզ:



Դժվար ա



ՀՀ իշխանությունները դժվարին կացության մեջ են հայտնվել: Չգիտեն` Արամ Մանուկյանի ասածն անեն, թե՞ ԲՀԿ-ականների: Արամն ասում է` ՙԴավայ, դասվիդանիյա՚, իսկ ԲՀԿ-ն պնդում է` ՙԴավայ, արմատական բարեփոխումներ արեք՚: Բոլորը սպասում են թե ինչ կասի ՙԺառանգությունը՚, բայց նրա մի ներկայացուցիչը Արամ Մանուկյանի տեսակետն է պաշտպանում, մյուսը` ԲՀԿ-ի:



Հեշտ ա
-Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք լավ ապրեք…
-Այո~ոոոո…
-Հաստա՞տ եք որոշել….
-Այո~ոոոո…
-Դե ուրեմն, հոկտեմբերի 10-ին գալիս եք Ազատության հրապարակ ու սկսում եք լավ ապրել…
-Այո~ոոոո…



Հանրահավաքային գեղարվեստ



«Արարատ լեռը մշուշոտ էր երևում, հիմա դուք եկաք, ու արևը բացվեց», Վահան Բաբայան, ՙԱրարատյան դաշտի իրիկունը՚