«Եթե ձեր կյանքը այդքան էլ հաջող չի դասավորվել, ցավում եմ»․ Նարեկ Բավեյան

«Եթե ձեր կյանքը այդքան էլ հաջող չի դասավորվել, ցավում եմ»․ Նարեկ Բավեյան

Երգիչ Նարեկ Բավեյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իր՝ «Մեր մեծերը» տեսահոլովակին՝ գրել է․



«Արդեն մի քանի անգամ է՝  լսում եմ կարծիք, որը իմ համար աբսուրդային է։ Ինձ հարցնում են, թե ինչի եմ ես երգում, որ մեր մեծերը հարգանքի են արժանի ու իրանց խոսքը լսել է պետք։ Ասում են՝ բոլոր մեծերը չէ, որ հարգանքի են արժանի ու իրանց խորհուրդները միշտ չէ, որ իմաստուն են։ Ok, համաձայն եմ։ Նույն կերպ կարող ենք ասել, որ բոլորը չէ, որ արժանի են սիրո, ուրեմն՝ չերգե՞նք սիրո մասին։ Լինում են վատ ուսուցիչներ՝ չտոնե՞նք ուսուցչի տոնը։ Լինում են նաեւ վատ զինվորներ՝ չգովերգե՞նք մեր բանակը ու մեր հերոս տղերքին։ Թե՞ պիտի հատուկ շեշտենք, որ մենք լավերի մասին ենք երգում, իսկ վատերը արժանի չեն։ Պետք չի այդքան պրիմիտիվ ու տափակ մտածել, հարգելիներս։ Ես բախտավոր մարդ եմ, քանի որ ունեցել եմ եւ ունեմ մեծեր, որոնք միանշանակ արժանի են, որ իրենց հարգեմ ու մեծարեմ։Եթե ձեր կյանքը այդքան էլ հաջող չի դասավորվել, ցավում եմ։ Բայց մի խանգարեք մյուսներին հարգել ու գովերգել իրենց մեծերին, քանի որ նրանք դրան արժանի են, որովհետեւ իրենց կյանքն են նվիրել մեզ»։