System of a Down-ը համերգ կտա Հայաստանում

System of a Down-ը համերգ կտա Հայաստանում

System of a Down խմբի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ աշխարհահռչակ այս խումբը մեկնարկում է իր Wake Up The Souls Tour համերգային շրջագայությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։



System of a Down-ը ելույթ կունենա Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում։ Համերգային շրջագայությունը կավարտվի Երեւանում։ Համերգը կկայանա ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում։