Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիները Կիևյան կամրջի վրա կանխել են եղբայրների ինքնասպանությունը

Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիները Կիևյան կամրջի վրա կանխել են եղբայրների ինքնասպանությունը

Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 2 բնակիչներ: «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները եղբայրներ են՝ 27-ամյա Գեղամը և 21-ամյա Դավիթը, հայտնում է Shamshyan.com-ը։



Եղբայրներն այսօր փորձել են Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել, սակայն այդ պահին նրանց են մոտեցել Աշոտ անունով մի քաղաքացի և ևս մեկ այլ քաղաքացի, ովքեր որոշ ժամանակ համոզել են եղբայրներին, որպեսզի նրանք այդ քայլին չդիմեն, մինչև ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր եղբայրներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դավիթն արդեն անցած է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը: 



Եղբայրներն իրենց այս քայլը պատճառաբանում են նրանով, որ տարիներ առաջ Մատաղիսի զորամասում ծառայության ընթացքում, ըստ Դավիթի պատմածի, քննիչը ստիպել է իրեն Մատաղիսում տեղի ունեցած միջադեպի փաստով ակնհայտ սուտ ցուցմունք տալ, ինչի համար էլ, 1 հոգի անմեղ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել: 



Առավել մանրամասն այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2014/11/28/35032/#