Շոկոլադի «բանկ»` սահմանամերձ գյուղերի երեխաների համար

Շոկոլադի «բանկ»` սահմանամերձ գյուղերի երեխաների համար

«Շոկոլադի բանկ` սահմանամերձ գյուղերի երեխաների համար» նախաձեռնությունը կազմակերպվել է Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ: Նախաձեռնության անդամները մինչև դեկտեմբերի 23-ը  քաղցրավենիք են հավաքում, որպեսզի բաժանեն  Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին:



«Մոտենում է ամանորը, և մինչ մենք նվերներ ենք գնում, տոնածառ զարդարում՝ սպասելով Նոր տարվա «հրաշքին», կան երեխաներ, ում համար նոր տարին ուրախանալու առիթ չէ. նրանց չի այցելում «Ձմեռ պապին» և չի բերում նվերներ: Դա մեր սահմանը պահող երեխաներն են՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները: Ուզում ենք այս երեխաներին մի փոքր տոն պարգևել և նրանց համար ամանորյա «Շոկոլադի բանկ» բացել»,- գրված է նաձաձեռնության ֆեյսբուքյան էջում։



Նախաձեռնությանը միանալու համար կարող եք այցելել այստեղ՝ https://www.facebook.com/events/1557337504483219/?source=1