Արսեն Բաբայանը « լռռռիվ սուտի գողական ա էթում»

Արսեն Բաբայանը « լռռռիվ սուտի գողական ա էթում»

Մարդ պիտի, ժողովրդական խոսք է, «մի քիչ քթածակ» ունենա, առավել ևս պաշտոնյան, որ մի բան ասելուց առաջ, երբ գիտակցական վերին շերտերը չբավարարեն, գոնե «քթածակով առաջնորդվի»: Սարեր ու ձորեր չեմ ընկնի, լսենք, թե ինչ է ասում ԱԺ / էլի Ազգային ժողով/ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը՝ Հայաստան ժամանած գողերի մասով. «Նույն սկզբունքով այս օրերին Հայաստան ժամանածների մեջ հավանաբար քիչ չեն լինի համասեռամոլները։ Ի՞նչ անենք, մեղադրենք Առողջապահության նախարարությա՞նը։ Լավ է «գողականներ» գան, քան համասեռամոլներ, որոնց, ափսոս, կարծես բնական են վերաբերվում այդ ԶԼՄ-ները»: Լրատվության վարչության պետին թվում է, թե «գողական է գնում», այսինքն գողերին պաշտպանում է լրագրողներից: Ավելին, իր մի նախադասության շեշտումով «լռռռիվ սուտի գողական ա էթում». «Լավ է «գողականներ» գան, քան համասեռամոլներ, որոնց, ափսոս, կարծես բնական են վերաբերվում այդ ԶԼՄ-ները»: Առաջին հայացքից Ազգային ժողովում կարող են ասել՝ «Ի՜նչ տղա յա է՜, աչքով աչք չունի համասեռամոլների հետ», բայց, ա՜յ հենց այստեղ կօգներ «մի քիչ քթածակ ունենալը»: Փաստորեն ԱԺ լրատվական վարչության պետը համասեռամոլներին և գողերին իրար կողքի է դնում, նույն նժարի վրա, նույն հարթության վրա: Ավելին, համեմատության մեջ է դնում նրանց, հանրությանը ստիպելով, որ համեմատության /բարձրի և ցածրի/ եզրեր գտնի նրանց մեջ: Նման բաները գողականով չեն ներվում և խոսնակը թող աղոթի, որ հանկարծ իր ասածը գողականների ականջով չընկնի: Սա հասկանալու համար պարտադիր չէ տիրապետել «գողական օրենքների, ընդամենը «մի քիչ քթածակ ունենալ է պետք»:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ