Հայաստան է ուղարկվել ՌԴ ՊՆ հատուկ հանձնաժողովը

Հայաստան է ուղարկվել ՌԴ ՊՆ հատուկ հանձնաժողովը

Ռուսաստանյան մամուլը սկսել է արձագանքել Գյումրու ողբերգությանը: Ըստ «Газета.Ru»-ի՝ «Հայաստանում զանգվածային սպանության վայր է ուղարկվել ՌԴ-ի ՊՆ-ի հանձնաժողովը»:

Նույն առիթով Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մասնավոր գրառում է կատարել Twitter-ում. «Կրեմլը Գյումրի է ուղարկել Շոյգուի առաջին տեղակալին՝ պարզաբանելու: Կհետևենք այս պատմությանը»: Մեկ այլ գրառման մեջ Սիմոնյանը ասել է. «Սարսափելի ողբերգություն Գյումրիում: Պարզապես սարսափ: Լրիվ խելագարություն»:

РИА «Новости»-ն գրում է, որ սպանության համար մեղադրում են ռուսաստանցi զինծառայողի:
«Газета.Ru»-ն հայտնում է, որ Հայաստան եկող ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում է բանակի գեներալ Արկադի Բախինը:

Ռուսաստանի ՊՆ-ում ասել են, որ հունվարի 12-ին 102-րդ ռազմաբազայում նկատել են զինծառայողի անհետացումը: Նա անհետացել էր իր զինկոմպլեկտով: Ըստ ռուսաստանյան մամուլի՝ ՊՆ-ի փոխանցմամբ` անմիջապես կազմակերպվել է զինծառայողի որոնումը, որը, ցավոք, արդյունք չի տվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և խոստացել իր հայ գործընկերոջը՝ աջակցել հանցագործության հետաքննության մեջ: