Տեսա՞ք՝ ինչ արիք

Տեսա՞ք՝ ինչ արիք

Այսօր երեկոյան ԱԻՆ «Իզուր էլ փրկում եք» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ փորձում են ցած նետվել Կիևյան և Դավթաշենի կամուրջներից: Դեպի նշաված կամուրջներն են արշավել մի քանի մարտական հաշվրկներ:



Պարզվել է, որ Կիևյան կամրջից փորձում են ցած նետվել քաղաքացիներ Էդուարդ Շ.-ն, Արմեն Ա.-ն, Կարեն. Ա-ն, Մարգարիտ Ե.-ն և էլի մեկը՝ գեներալի ուսադիրներով, ում ինքնությունը պարզել չի հաջողվել:



Շատ ավելի ծանր պատկեր է եղել Դավթաշենի կամրջի վրա: Այստեղ փրկարարներին հաջողվել է կամրջի ճաղերի այն կողմից այս կողմ բերել քաղաքացիներ՝ Յուվեցի Կ-ին, Բելաջիոյի Գ.-ին, Շշերի Մ.-ին, Արագած Ա.-ին, Կարամելի Հ-ին:



Միայն երջանիկ պատահականությամբ՝ զոհեր չեն եղել:



Փրկարարները, սովորության համաձայն, կատարել են նաև ճանապարհածածկի լվացում և փակել են գազի բալոնը: