Կրկնակի բնապահպանական միջոցառում Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում

Կրկնակի բնապահպանական միջոցառում Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության մարզային մանկապարտեզներում արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը եւ բնապահպանական գաղափարների տարածումը, այս տարի եւս շարունակվում է:



Բանկը Կոշ գյուղում գտնվող Արմենակ եւ Աննա Թադեւոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրեց արեւային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները:
Բացի այս՝ արեւային, էլեկտրախնայող սարքերն էականորեն կնվազեցնեն կենտրոնի ծախսերը, ինչպես նաեւ կապահովեն առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ եւ վերականգնողական կենտրոնի աշխատակիցները մանկական վերականգնողական կենտրոնի տարածքում իրականացրին համատեղ գարնանային ծառատունկ, որի ընթացքում տնկվեց 100 ծառ:



«Մենք շարունակում ենք արեւային ջրատաքացուցիչների տեղադրման գործընթացը, որն սկսել էինք դեռեւս անցյալ տարի: Հասարակությանն oրինակ ծառայելու համար արեւային ջրատաքացուցիչների տեղադրումն սկսել էինք մեր մասնաճյուղերից:
2014թ. ջրատաքացուցիչներ տեղադրեցինք 6 գյուղերի մանկապարտեզներում եւ նախակրթարաններում:



Այս անգամ որոշել ենք աջակցել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին՝ գիտակցելով այստեղ բուժվող երեխաներին բուժական գործընթացների համար այդքան անհրաժեշտ տաք ջրի պահանջը:
Ջրատաքացուցիչները նաեւ թույլ կտան վերականգնողական կենտրոնին կրճատել տաք ջրի ստացման համար կատարվող ծախսերը եւ այդ գումարն ուղղել երեխաների այլ պահանջների բավարարմանը»,- նշում է Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը: