Քաղցրաշենում կարկուտը 5 րոպեում վնասել է բերքը

Քաղցրաշենում կարկուտը 5 րոպեում վնասել է բերքը

Այս գիշեր տեղացած կարկուտը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում տևել է ընդամենը 3-5 րոպե։ Ըստ նախնական տվյալների, ոչնչացվել է բերքի 10-ից 30 տոլոսը։ «Խնձոր, տանձ, խաղող, ծիրան, բոլորը վնասվել է», - ասում է Քաղցրաշենի գյուղապետ Վալերի Գյուլամիրյանը, - ներկայումս հաշվարկում ենք մեր գյուղացիներին հասցված վնասի չափը։ Վաղը վերջնական թիվը կներկայացնենք մարզպետարան»։ Հարցին, թե հույս ունեն վնասի լիարժեք և ժամանակին հատուցման, նա պատասխանեց, որ անցյալ տարի էլ էին մեծ վնասներ կրել, և ժամանակին փոխհատուցում ստացան։